2009թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 86 դեպք, որից 2-ը մահվան ելքով /1 դեպքն արձանագրվել է 16 շաբաթական հղի կնոջ մոտ, որը ծանր վիճակում ք. Հրազդանից տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ և մահացել է/:
Միաժամանակ պետք է նշել, որ հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Վերջինիս արդյունքները վկայում են, որ շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը վերջին 3 օրվա ընթացքում նվազել է օրական 300-500 դեպքով: Նվազում են նաև շտապ օգնության կանչերն` օրական գրեթե 30 կանչով:
2009թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 92 դեպք:
источник
http://www.moh.am